Այս ցուրտ ու անգույն աշնան մեջ,
մոխրացող սրտիս վերջին կայծերի վրա
կտաքացնեմ սառած մատներս
ու ավերակներից կհավաքեմ բեկոր-բեկոր
ու կկառուցեմ իմ տունը՝ Հայրենիք:
Ներկա աշխարհաքաղաքական մեծ տրանսֆորմացիան, որը սկսվել էր Գորբաչովի, դեռևս շատ գաղտնիքներով պարուրված, «պերեստրոյկայով» ու դրա անմիջական հետևանք ԽՍՀՄ-ի կոլապսով, իր աննախադեպ մասշտաբայնության պատճառով դեռևս շատ հեռու է ավարտից, որն էլ կունենա ինչ-որ ձևի ժամանակավոր ուժային հավասարակշռության տեսք երկու կամ էլ, ավելի քիչ հավանական, երեք գլոբալ հզորություններ ունեցող բևեռների միջև...